Երևան

Կստեղծվեն միջազգային չափանիշներին համապատասխան նոր սերնդի խաղահրապարակներ. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում տեսանյութեր է հրապարակել և գրել.

««Կերոն» զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ միասին քննարկում ենք Կենտրոն վարչական շրջանում երեք հանրային խաղահրապարակների ստեղծման ծրագիրը:

Նախագծի շրջանակում կստեղծվեն միջազգային չափանիշներին համապատասխան նոր սերնդի խաղահրապարակներ, որոնք ամբողջությամբ հասարակական նշանակության տարածքներ են:

Խաղահրապարակներից մեկը կկառուցվի Միսաք Մանուշյանի անվան պուրակում, մյուսը կկառուցվի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում»։