Երևան

Նորագյուղի վերակառուցման ծրագրին առնչվող որոշման նախագծին ուղարկվել է կառավարություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը ներկայացրել է Նորագյուղի վերակառուցման ծրագրի իրականացման աշխատանքները։ Նա հայտնել է, որ որոշման նախագիծն ուղարկվել է կառավարութուն։

«Փաստաթուղթը լրամշակվել է կոմիտեում տեղի ունեցած քննարկումների, դրան հաջորդած՝ վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկումների ընթացքում հնչած առաջարկների հիման վրա։ Հիմնավորումներում նշվել է, որ որոշման ընդունումից հետո նախատեսված՝ ձեռք բերողի հետ կնքվելիք պայմանագրում սահմանել ենք բոլոր կարգավորումներն ու դրույթները, որ հնարավորություն կտան կառավարելի դարձնել ծրագրի իրականացման հետ կապված բոլոր բարձրաձայնված ռիսկերի հետ կապված հարցերը։ Անդրադարձել ենք դրանց ու սահմանել համապատասխան դրույթներ»,- ասել է Թևանյանը։