Կառուցումից հետո՝ շուրջ 50 տարի անց, «Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ի մարզադահլիճներն առաջին անգամ հիմնանորոգվեցին, թարմացվեց գույքը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Համայնքային միջոցներով իրականացված ծրագրի շնորհիվ այսօր ավելի քան 1200 պատանի մարզիկ մարզվում է բարեկարգ, հարմարավետ և ժամանակակից պայմաններում։ Ստեղծվել է միջավայր, որտեղ սաներն ունեն զարգանալու, մեծ սպորտում առաջընթաց գրանցելու բոլոր հնարավորությունները։
Մեր նպատակն է՝ շարունակաբար ներդնել մարզական ենթակառուցվածքների զարգացման մեջ, ստեղծել որակյալ պայմաններ պատանիների համար և խթանել նրանց ձգտումը դեպի առողջ ապրելակերպ և բարձր նվաճումներ»,- գրել է քաղաքապետը։