Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները։
Քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ նա հայտարարել է, որ օրեր առաջ Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած սադրանքն ու դրան հաջորդած գործողությունները դարձան լայն քննարկման առարկա և հասան ՀՀ թիվ մեկ ամբիոն՝ ԱԺ։
«Դառնալու է շահարկման առարկա այն, որ ես, լինելով վարչական շրջանի ղեկավար, խոչընդոտելու եմ դատավարության ընթացքին։ Հետևաբար, պարոն քաղաքապետ, այսօրվանից դադարեցնում եմ իմ լիազորությունները՝ որպես Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար»,- ասել է Տեր-Մարգարյանը։
«Խոսքս ուզում եմ ուղղել ԱԺ-ում ծվարած որոշ մանդատագողերի՝ 2026թ. սարերի հետևում չէ, մենք հանդիպելու ենք 2026-ին, և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին»,- ասել է նա։