Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները։ Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: