Երևան

«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են

Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինում ենք շարժասանդուղքները, սոցցանցի իր էջերում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

Քաղաքապետը տեղեկացրել է, որ «Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում աշխատանքներն ընթացքի մեջ են: