Երևան

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է, տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն ներդրումներ է անում մեր բուժհաստատությունների զարգացման մեջ։

«Երևան» բժշկական կենտրոնը հիմնանորոգվել ու վերազինվել է 2023-2024թթ․ ընթացքում։ Շենքը, որը կառուցվել էր դեռ 1950-ականներին և երբեք չէր վերանորոգվել, այսօր համապատասխանում է ժամանակակից եվրոպական չափորոշիչներին։ Բարձր ճշգրտության լազերային և նորագույն ախտորոշիչ սարքեր, թարմացված բաժանմունքներ և 2 անգամ ավելի շատ բուժում ստացող երևանցիներ»,- գրել է քաղաքապետը՝ կից հրապարակելով տեսանյութ: