Երևան

«Մայրաքաղաքը չենք տա ռուսահպատակներին». Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտնել է.

««Հանրապետություն» կուսակցությունը Երևան քաղաքում կոալիցիա չի կազմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ պաշտոններ ունենալու մոլուցքով, մենք գաղափարական ենք, պաշտոններից հրաժարվելու դեպքում անգամ՝ հավատարիմ կմնանք կոալիցիոն հուշագրին և մայրաքաղաքը չենք տա ռուսահպատակներին։

Հույս չունենաք...»։

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին միջադեպ էր գրանցվել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ. կատարվածի առթիվ հարուցվել է քրեական վարույթ, նրան մեղադրանք է առաջադրվել։