Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ գեղասահքի մարզադպրոցի գեղասահորդներն ակտիվ մարզման մեջ են. պատրաստվում են մայիսի 1-4-ը կայանալիք «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարին:
Քաղաքապետարանից սիրով հրավիրում են բոլորին՝ ներկա գտնվելու Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում անցկացվելիք դիտարժան առաջնությանը:
Մուտքն ազատ է: