Երևան

«Սա է այն ճանապարհը, որով Հայաստանի բոլոր քաղաքները ինտեսիվ կառուցապատման կանցնեն». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն, անդրադառնալով Երևանի բյուջեին, նշեց, որ այն տասնամյակներ շարունակ թերհամալրված է։ Նրա խոսքով՝ սա վերաբերում է ոչ միայն Երևանին, այլ Հայաստանի բոլոր քաղաքներին․

«Այս խնդիրները պետք է լուծվեն ֆունդամենտալ կերպով։ Այդտեղ մենք առաջարկվող լուծումներ ունենք, և դրան վաղ թե ուշ պետք է անդրադառնանք։ Ֆինանսական ապակենտրոնացման նպատակով փետրվարին պետք է խորքային քննարկումներ սկսենք ֆինանսների նախարարության հետ»,- ասաց Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ Երևանը և Հայաստանի խոշորացված համայնքները պետք է իրենց ենթակառուցվածքները պահպանելու միջոցներ ունենան․ «Սա է այն ճանապարհը, որով բոլոր քաղաքները ինտեսիվ կառուցապատման կանցնեն: Տեղային լուծումների փոխարեն կունենանք ինստիտուցիոնալ համակարգ»:

Մանրամասները՝ տեսանյութում