Երևան

Շինարարական օբյեկտներում օդի աղտոտվածությունն ստուգող հատուկ սարքեր կտեղադրվեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին գրությամբ ներկայացնում է օդի որակի սարքավորումների վերաբերյալ պահանջները։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին․

«Մենք գրություններով արդեն ծանուցում ենք կառուցապատողներին, և այսօր ամբողջական տեսքով կվերջացնենք աշխատանքները»,- ասաց  քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը։

Տիգրան Ավինյանն էլ հավելեց․ «Մեր կողմից իրականացվող կարևոր ծրագրերից մեկն է, որով փաստացի մեզ համար հնարավորություն է ստեղծվում տեղից՝ հատուկ սարքերի միջոցով, ստանալ տեղեկատվություն և հասկանալ, թե ինչ աղտոտվածության է օդը շինարարական օբյեկտների շրջակայքում, և դրանով իսկ իրականացնել վերահսկողական աշխատանքներ»։

Մանրամասները՝ տեսանյութում