Երևան

«Մարդկանց տեղափոխելու հաջորդ օրը պիտի քանդել 4-րդ կարգի վթարային շենքերը». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևան քաղաքում 4-րդ աստիճանի վթարայնության 14 շենք կա․ այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչություն պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը՝ հավելելով, որ 3-րդ աստիճանի վթարայնության շենքերի թիվը 107-ն է։

Գրիգորյանը նաև նշեց, որ եթե լինի քաղաքապետի հանձնարարականը, 3-րդ կարգի վթարային շենքերը ամրակայելու նախագծեր կպատվիրեն։

Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց. «Մեծ հարց է՝ ուզու՞մ ենք 3-րդ աստիճանի վթարայնության շենքերն ամրակայլ, թե՞ ուզում ենք նոր թաղամասեր ստեղծել, որոնք այլ տրամաբանությամբ պետք է կառուցվեն: Վերջերս 40-ից ավել բնակարան հանձնեցինք տարբեր վթարային շենքերի բնակիչներին: Հենց այդ մարդկանց ամբողջական տեղափոխումը լինի, խնդրում եմ՝ անպայման կազմակերպել այդ շենքերի վերջնական քանդումը, որպեսզի նորից նույն ցիկլի մեջ չընկնենք: Մարդկանց տեղափոխելու հաջորդ օրը պիտի քանդենք այդ բոլոր շենքերը: Թող գնան պատմության գիրկը»:

Մանրամասները՝ տեսանյութում