Երևան

Սուրեն Գրիգորյանը մեկնաբանել է, թե ինչու է կայանատեղիի վճարը սահմանվել 160.000 դրամ

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պարզաբանել է, թե ինչու է առաջարկվում Երևանի փոքր Կենտրոնում ավտոկայանատեղիների համար տարեկան 160.000 դրամ վճար սահմանել․

«Գումարի չափն ուղղված չէ նրան, որ բյուջեում այս մասով վճարումներից ունենանք ավելի շատ եկամուտ։ Գումարի չափը սահմանված է նրա համար, որ քաղաքացին, որը հնարավորություն ունի փոքր Կենտրոնում երկար ժամանակով կայանել, դրանից խուսափի»,- ասել է նա՝ հավելելով․ «Մենք ոչ թե ուզում ենք, որ քաղաքացին վճարի գումարն ու գա, այլ չվճարի ու կամ չգա Կենտրոն, կամ գա այլ եղանակով»։ 

Նա հիշեցրել է, որ Կենտրոնը բաժանված է Ա և Բ գոտիների. «Ով Աբովյան փողոցում գործ ունի, կարող է Բաղրամյան պողոտայում կայանել ու մի քիչ քայլել»։