Երեքշաբթի, 3 Հոկտեմբերի 2023

USD413.56

EUR429

RUB4.09

Երևան 14 ℃

Рус Eng

«Գիրքը և ընթերցանությունն անհատին փոխակերպելու լավագույն միջոցն են». Տիգրան Ավինյան

Երևան

24 Մայիսի, 12:03

«Գիրքը և ընթերցանությունը քաղաքային մշակույթի անբաժանելի մասն են և անհատին փոխակերպելու լավագույն միջոցը։ Տեխնոլոգիաների դարում մեր քաղաքում գրքի դերն ավելի ու ավելի է ընդգծվում»,- հայտարարել է  Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնին նվիրված ասուլիսում։

Ավինյանի խոսքով՝ քաղաքապետարանն աջակցելու է գրքի հետ կապված բոլոր միջոցառումները։ Խոսելով գրքի երևանյան միջազգային փառատոնի մասին՝ Ավինյանը շեշտել է, որ սա մեծ տոն է լինելու ընթերցասերների համար։

Տիգրան Ավինյանը, խոսելով իր ընթերցած գրքերի մասին, նշել է, որ կարդում է հիմնականում դասական գրականություն և արտասահմանյան գրողների։ Նա նշել է, որ հետաքրքիր գրքեր է նվեր ստացել. «Ամենահետաքրքիրը, որ կուզենայի նշել, Դա Վինչիի կյանքին վերաբերող գիրքն էր, որ հրատարակվել էր «Անտարեսի» կողմից»։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը