Իրանի արտգործնախարար Սեյեդ Արաղչին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի գլխավորությամբ տեղի ունեցած հայ-իրանական բանակցությունները լուրջ է որակել։
Ըստ նախարարի՝ կողմերը լուրջ քննարկումներ են ունեցել թե՛ տնտեսական համագործակցության, որը ներառել է առևտուրն ու ներդրումները, տեխնիկական և ինժեներական նախագծերի իրականացումը, թե՛ մշակութային համագործակցության վերաբերյալ։
«Տրանզիտային և տարանցիկ երթուղիների և Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցածի քննարկման վերաբերյալ հայկական կողմը շատ մանրամասն բացատրություններ և անհրաժեշտ հավաստիացումներ տվեց, որ ծանոթ է Իրանի կարմիր գծերին և միշտ ուշադրություն է դարձրել դրանց, և երբեք թույլ չի տա Իրանին որևէ սպառնալիք իր տարածքից»,- նշել է Արաղչին։
Ըստ իրանցի նախարարի՝ հայկական կողմի հետ կա պայմանավորվածություն, որ շուտով կավարտվի երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթը։