Տարածքային փոփոխությունները հաճախ հակամարտությունների արդյունքում պայմանավորվածությունների ձեռքբերման անբաժանելի բաղադրիչ են․ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Լավրովը հիշել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի խոսքերը ՍՍՀՄ-ի և Ֆինլանդիայի միջև 1944 թվականին կնքված համաձայնագրերի մասին՝ նշելով, որ այդ ժամանակ Ֆինլանդիան, կռվելով նացիստական Գերմանիայի կողմից, համապատասխան համաձայնագրեր է ստորագրել Խորհրդային Միության հետ։
«Հիմա նրանք միացել են այն կառույցին, որը Ռուսաստանին թշնամի է համարում։ Այսպիսով, եթե նա նկատի ունի Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով տեղի ունեցած տարածքային փոփոխությունները, այո, սա դրա արդյունքներից մեկն է։ Տարածքային փոփոխությունները հաճախ համաձայնությունների հասնելու անբաժանելի մաս են կազմում։ Կան բազմաթիվ նման օրինակներ», - բացատրել է նախարարը։