Միջազգային

Փաստը, որ Պուտինն ասում է՝ կհանդիպեմ Զելենսկու հետ, մեծ բան է. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Վոլոդիմիր Զելենսկու հետ, ինչը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկի արդյունքն է:

ԱՄՆ պետքարտուղարը դա աննախադեպ քայլ է անվանել՝ նշելով, որ ԱՄՆ վարչակազմն աշխատում է հանդիպման կազմակերպման ուղղությամբ․

«Ես կարծում եմ՝ այն փաստը, որ մարդիկ սկսում են խոսել միմյանց հետ, կարևոր է: Դա տեղի չէր ունեցել երեքուկես տարի»,- ընդգծել է Մարկո Ռուբիոն։