ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հաստատել է Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը, որը տևել է 40 րոպե։ Թրամփը Պուտինին տեղեկացրել է եվրոպական առաջնորդների հետ բանակցությունների մասին։
Նախագահներն աջակցություն են հայտնել Ուկրաինայի և ՌԴ պատվիրակությունների միջև բանակցություններին։ Քննարկվել է ավելի բարձր պաշտոնյաների մակարդակով հանդիպում անցկացնելու հարցը։