Միջազգային

Զելենսկին պատրաստ է տարածքների հարցը քննարկել Պուտինի հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու տարածքների հարցը:

Զելենսկին նաև նշել է, որ սկզբում Ռուսաստանը առաջարկել է Ուկրաինա-Ռուսաստան երկկողմ հանդիպում, սակայն հետագայում խոսվել է եռակողմ ձևաչափի մասին:

«Ռուսաստանն առաջարկել է սկզբում իմ և Պուտինի, ապա Թրամփի հետ եռակողմ հանդիպում։ Մենք պատրաստ ենք առաջնորդների մակարդակով ցանկացած ձևաչափով հանդիպումների»,- նշել է նա։ Զելենսկին նաև հավելել է, որ տարածքների հարցը ցանկանում է քննարկել անմիջապես Պուտինի հետ՝ առանց որևէ նախապայմանի:

Զելենսկին կիսվել է, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ժամանակ վիճել է օկուպացված տարածքների շուրջ, որոնք նշված էին քարտեզի վրա, և ընդգծել, որ ինքը շատ լավ է տիրապետում այդ հարցին. «Անընդունելի որոշումներ չեն կայացվել», - նշել է Ուկրաինայի նախագահը:

Նա նաև պատմել է, որ Սպիտակ տան ղեկավարը կապ է հաստատել Ռուսաստանի նախագահի հետ՝ ևս մեկ հանդիպում կազմակերպելու համար:

«Մենք ունեինք երկկողմ քննարկում: Այնուհետև ընդլայնված ձևաչափով ավելի մանրամասն անցանք անվտանգության երաշխիքների և հնարավոր հանդիպումների մեր քայլերին: Դրանից հետո նախագահ Թրամփն ասաց. «Ես հիմա կգնամ և կքննարկեմ սա Պուտինի հետ, որպեսզի, անկեղծ ասած, վերադառնամ նրա արձագանքով: Եվ մենք քննարկեցինք նաև այդ արձագանքը»,- ասել է Զելենսկին: