ԱՊՀ-ն հուսով է, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը հիմք կհանդիսանան խաղաղության համաձայնագրի համար․ ասել է ԱՊՀ գլխ․ քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Ինչպես ժամանակին բոլորս գոհունակությամբ ընդունեցինք Ղրղզստանի և Տաջիկստանի միջև միջպետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը, այնպես էլ այժմ գոհունակությամբ ընդունում ենք այդ համատեղ հռչակագրի ստորագրումը: Մենք ուրախ ենք, որ այս համաձայնագիրը ստորագրվել է երկու երկրների միջև։ Կարծում ենք՝ սա Ադրբեջանի և Հայաստանի տարաձայնությունների վերջնական կարգավորման և խաղաղության պայմանագրի հասնելու ճանապարհին փուլերից մեկն է», - ասել է նա։
Լեբեդևը հավելել է, որ խաղաղության համաձայնագիրն այլևս թույլ կտա այդ հանրապետությունների տարածքում ավելի լիարժեք անցկացնել ԱՊՀ բարձրագույն մարմինների նիստերը:
«Այդ հանրապետությունները կարող են ավելի ակտիվ մասնակցել ԱՊՀ գործունեությանը», - ընդգծել է գլխավոր քարտուղարը։