ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ABC-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պահպանել Ռուսաստանի դեմ բոլոր պատժամիջոցները և սահմանել նորերը, եթե ուկրաինական հարցում առաջընթաց չլինի։
Ռուբիոն՝ ի պատասխան Թրամփ-Պուտին հանդիպումը քննադատելուն՝ ասել է, որ Ռուսաստանի նախագահը համաշխարհային քաղաքականության մաս է կազմում, նա վերահսկում է լուրջ միջուկային ներուժ։
«ԱՄՆ-ի համար ուկրաինական հակամարտության լավագույն արդյունքը կլինի «լիարժեք խաղաղության պայմանագիրը», այլ ոչ թե ժամանակավոր հրադադարը։ Ուկրաինայում հրադադարի հասնելու հարցը դեռևս օրակարգում է»,- ասել է նա։
Ռուբիոյի խոսքով՝ Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքելու համար յուրաքանչյուր կողմ պետք է և՛ «ինչ-որ բան ստանա», և՛ «ինչ-որ բան զոհաբերի»․
«ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է Ուկրաինայի տարածքային սահմանների, հնարավոր անվտանգության երաշխիքների և Կիևի համագործակցության հարցերը ռազմական դաշինքների հետ։ ԱՄՆ-ն չի աջակցում Դոնբասի ամբողջ տարածքը Ռուսաստանի վերահսկողությանը հանձնելու գաղափարին»,- ասել է Ռուբիոն։