Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հրապարակել է, թե ինչ պահանջներ է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։
Հիմնական պահանջները՝
Ուկրաինայի զինված ուժերը դուրս կգան Դոնեցկի և Լուգանսկի մարզերից, սակայն Սումիի և Խարկովի մարզերի տարածքները կվերադարձվեն Ուկրաինայի վերահսկողությանը։
Զինադադար չի նախատեսվում մինչև լիարժեք համաձայնագրի ստորագրումը։
Ղրիմում Ռուսաստանի ինքնիշխանության պաշտոնական ճանաչում։
Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների առնվազն մի մասի վերացում։
Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու արգելք։
Ռուսաց լեզվի պաշտոնական կարգավիճակ Ուկրաինայի որոշ մասերում կամ ամբողջ Ուկրաինայում, ինչպես նաև Ռուս ուղղափառ եկեղեցու ազատ գործելու իրավունք։
Բացի այդ, նշվում է, որ Պուտինը, ըստ երևույթին, բաց է Ուկրաինայի համար որոշակի անվտանգության երաշխիքներ ստանալու հարցում։