Միջազգային

Պուտինն առաջարկել է սառեցնել Զապորոժիեի և Խերսոնի մարզերում ճակատը. Axios

Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը հայտնել է, որ Թրամփ-Պուտին բանակցություններին ծանոթ աղբյուրը գագաթնաժողովի մասին լրացուցիչ տեղեկություններ է հայտնել։ Ըստ Axios-ի աղբյուրի՝ Ռուսաստանի նախագահն առաջարկել է սառեցնել Զապորոժիեի և Խերսոնի մարզերում ճակատը՝ Դոնեցկից ուկրաինական զորքերի դուրսբերման դիմաց։ Ամերիկյան կողմը տպավորություն է ստացել, որ Պուտինը բաց է Սումիի և Խարկովի մարզերի վերաբերյալ բանակցությունների համար։ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Պուտինը խնդրել է, որ ԱՄՆ-ն ճանաչի այս չորս շրջանները, Ղրիմի թերակղզուց բացի, որպես Ռուսաստանի մաս։

Ըստ Axios-ի լրագրողի՝ բարձրաստիճան ուկրաինացի պաշտոնյան ասել է, որ Զելենսկին ուրախ է լսել, որ Թրամփը պատրաստ է ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքներ առաջարկել Ուկրաինային։ Ուկրաինացի պաշտոնյան նշել է, որ երաշխիքները մանրամասն չեն քննարկվել և ավելի մանրամասն կքննարկվեն Զելենսկու երկուշաբթի օրը Սպիտակ տուն կատարած այցի ժամանակ։

Ավելի ուշ Reuters-ը հայտնել է, որ Զելենսկին մերժել է Պուտինի՝ Դոնեցկը զիջելու առաջարկը։