Միջազգային

Զելենսկին երկուշաբթի մեկնելու է Վաշինգտոն՝ Թրամփի հետ հանդիպման

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկուշաբթի օրը կժամանի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Ֆոնալդ Թրամփի հետ հանդիպման համար։

Այդ մասին նա հայտնել է սոցկայքերում։

«Ընդհանուր առմամբ, մենք նախագահ Թրամփի հետ զրուցեցինք ավելի քան մեկուկես ժամ։ Մենք աջակցում ենք նախագահ Թրամփի առաջարկին՝ Ուկրաինայի, Ամերիկայի և Ռուսաստանի միջև եռակողմ հանդիպման վերաբերյալ։ Ես երկուշաբթի օրը Վաշինգտոնում Թրամփի հետ քննարկելու եմ սպանությունների դադարեցման, պատերազմի դադարեցման բոլոր մանրամասները։ Ես շնորհակալ եմ հրավերի համար», - գրել է Զելենսկին։