Միջազգային

Չինաստանը դադարեցնում է Չեխիայի նախագահի հետ բոլոր շփումները

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկիրը դադարեցնում է Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ բոլոր շփումները։

Պատճառը գործչի այցն է եղել Հնդկաստան և Դալայ Լամայի հետ հանդիպումը, որին չինական իշխանությունները համարում են տիբեթցի անջատողականների առաջնորդ։

Պեկինը Չեխիայի նախագահի այցը որակել է սադրիչ։

«Սա լրջորեն հակասում է Չեխիայի կառավարության կողմից չինական կողմի նկատմամբ ստանձնած քաղաքական պարտավորություններին և վնասում է Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Չինաստանը խստորեն դատապարտում է այս քայլը և արտահայտում է իր բողոքը չեխական կողմին», - ասվում է հայտարարության մեջ։