Միջազգային

Թուրքիայի և Հայաստանի միջև տեխնիկական մակարդակով քննարկումները կշարունակվեն

Թուրքական կողմը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մանրամասները։

Ըստ հաղորդագրության՝ Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության կապակցությամբ: 

Նա նշել է, որ խաղաղության հանդեպ ցուցաբերված կամքը արժեքավոր է տարածաշրջանում հանգստության տեսանկյունից, Էրդողանն ընդգծել է, որ այժմ այդ քայլը պետք է վերածվի կոնկրետ գործողությունների: 

Էրդողանը հայտնել է նաև, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը զարգացնելու համար տեխնիկական մակարդակով քննարկումները, և այս ուղղությամբ ջանքերը կշարունակվեն։