Միջազգային

Թրամփի հրամանագրով՝ չինական ապրանքների վրա բարձր մաքսատուրքերը հետաձգվում են ևս 90 օրով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որը կանխելու է չինական ապրանքների վրա ԱՄՆ բարձր սակագների ուժի մեջ մտնելը ևս 90 օրով, CNBC-ին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան։

Հրամանը ստորագրվել է կեսգիշերից ընդամենը մի քանի ժամ առաջ, երբ պետք է լրանար Թրամփի սակագների դադարեցման ժամկետը։

Նշվում է, որ հետաձգումը սպասելի արդյունք էր ԱՄՆ առևտրային բանակցողների և նրանց չինացի գործընկերների միջև անցյալ ամսվա վերջին Ստոկհոլմում տեղի ունեցած բանակցությունների վերջին փուլից։