Հաջորդ շաբաթը նշանակվել է որպես Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նպատակային ամսաթիվ. հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։
Նա պատասխանել է լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանելու The New York Times (NYT)-ի այն հրապարակմանը, որ Թրամփը նախատեսում է հանդիպում անցկացնել Պուտինի հետ հաջորդ շաբաթ։
«Նպատակային ամսաթիվ է նշանակվել հաջորդ շաբաթը, բայց կողմերը սկսել են անմիջականորեն նախապատրաստվել այս կարևոր հանդիպմանը, և դժվար է ասել՝ քանի օր կտևեն նախապատրաստական աշխատանքները։ Սակայն քննարկվել է հանդիպումը հաջորդ շաբաթվա մեջ անցկացնելու տարբերակը, և մենք բավական դրական ենք տրամադրված այս տարբերակին», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։