Միջազգային

Ուիթքոֆֆն ու Պուտինը արդյունավետ հանդիպում են ունեցել. Թրամփ

Թրամփը հայտնել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆն ու Վլադիմիր Պուտինը արդյունավետ հանդիպում են ունեցել։ «Սթիվ Ուիթքոֆֆը շատ արդյունավետ հանդիպում ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մեծ առաջընթաց է գրանցվել»։

Թրամփը հայտնել է, որ հանդիպման արդյունքների մասին խոսացել է եվրոպացի որոշ դաշնակիցների հետ. «Տեղեկացրել եմ մեր որոշ եվրոպացի դաշնակիցներին։ Բոլորը համաձայն են, որ այս պատերազմը պետք է ավարտվի։ Մենք կաշխատենք դրա ուղղությամբ առաջիկա օրերին և շաբաթներին»։

Հիշեցնենք՝ այսօր Վլադիմիր Պուտինը և Սթիվ Ուիթքոֆֆը Մոսկվայում հանդիպում են ունեցել։