Այսօր՝ օգոստոսի 5-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է հետհեղափոխական Ռումինիայի առաջին նախագահ Իոն Իլիեսկուն։
Նշվում է, որ քաղաքական գործիչը գրեթե երկու ամիս անցկացրել է հիվանդանոցում, բժիշկները նրա մոտ թոքերի քաղցկեղ էին ախտորոշել։
Վերջին տարիներին նա հանրությանը չի ներկայացել՝ սահմանափակվելով միայն գրավոր հայտարարություններով։
Իոն Իլիեսկուն ծնվել է 1930 թվականի մարտի 3-ին և եղել է Ռումինիայի նախագահ 1990-1996 և 2000-2004 թվականներին։