Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Ուկրաինա։ Այցի հիմնական թեման կարող է դառնալ երկրների միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացումը: Այս մասին ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։
Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Ուկրաինա այցի կազմակերպման ուղղությամբ։ Անձնական հրավերը Էրդողանին փոխանցել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, և, ինչպես նշել է դիվանագետը, ինքն էլ հաստատել այդ հրավերը Թուրքիայի ղեկավարի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ:
«Այս այցը զգալի ջանքեր է պահանջում, քանի որ քիչ չեն հարցերը, որոնք խանգարում են դրա իրականացմանը», - ասել է Ջելալը:
Նրա խոսքով՝ այցի առանցքային թեման կարող է դառնալ Ուկրաինայի և Թուրքիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը: Այս փաստաթուղթը կարևոր է ինչպես ռազմավարական գործընկերության, այնպես էլ ուկրաինական բիզնեսի զգալի մասի համար։