Միջազգային

Իսրայելը ծրագրում է ամբողջությամբ օկուպացնել Գազայի հատվածը

Իսրայելը ծրագրում է ամբողջությամբ օկուպացնել Գազայի հատվածը, գրում է Ynet-ը՝ հղում անելով վարչապետ Բենիամին Նեթանյահուին մոտ կանգնած աղբյուրներին։

Բարձրաստիճան պաշտոնյան Ynet-ի հետ զրույցում ասել է, որ այժմ «զառը նետված է» և Իսրայելը «շարժվում է դեպի Գազայի հատվածի լիարժեք օկուպացիա»։ Նրա խոսքով՝ գործողություններ կիրականացվեն նույնիսկ այն տարածքներում, որտեղ պատանդներ են պահվում։

Կանխատեսվում է, որ Նեթանյահուն կաբինետի առաջիկա նիստում կառաջարկի, որ Իսրայելի պաշտպանության բանակին հանձնարարվի օկուպացնել Գազայի հատվածը, հաղթել «ՀԱՄԱՍ»-ին և վերադարձնել պատանդներին։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Իսրայելը հասկանում է, որ անհնար է պատանդներին վերադարձնել որպես գործարքի մաս՝ մասամբ կամ ամբողջությամբ, և, հետևաբար, նախատեսում է Իսրայելի պաշտպանության բանակին հանձնարարել նվաճել Գազան և ենթարկեցնել «ՀԱՄԱՍ»-ին։