Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հեռախոսազրույցի մասին ռուսական կողմը այլ տեղեկատվություն չի հաղորդում։
Հիշեցնենք, որ երկու առաջնորդների վերջին զրույցը տեղի էր ունեցել հուլիսի 28-ին: Նրանք քննարկել էին Մերձավոր Արևելքի իրավիճակը։ Ռուսաստանի նախագահը հաստատել էր, որ Մոսկվան մշտապես հանդես է գալիս տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին: Նա նաև հայտարարել էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին աջակցելու պատրաստակամության մասին: