Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ՝ նման հանդիպումը փորձագիտական մակարդակով նախապատրաստելուց հետո։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հանդիպման համար բոլոր նախապատրաստական աշխատանքները դեռևս չեն ավարտվել։ Եվ ես կցանկանայի հիշեցնել, որ նախագահն ինքը չի բացառել նման հանդիպման անցկացումը՝ փորձագիտական մակարդակով անհրաժեշտ աշխատանքը կատարելուց և անհրաժեշտ հեռավորությունը հաղթահարելուց հետո», - լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։