Միջազգային

Էականորեն կբարձրացնեմ Հնդկաստանի կողմից ԱՄՆ-ին վճարվող մաքսատուրքը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է «էապես բարձրացնել» Հնդկաստանի ներմուծման մաքսատուրքերը։

Այդ մասին նա գրել է TRUTH Social սոցիալական ցանցում․

«Հնդկաստանը ոչ միայն մեծ քանակությամբ ռուսական նավթ է գնում, այլև գնված նավթի մեծ մասի դիմաց այն վաճառում է բաց շուկայում՝ մեծ շահույթ ստանալու համար:

Նրանց չի հետաքրքրում, թե Ուկրաինայում քանի մարդ է սպանվում ռուսական ռազմական մեքենայի կողմից։

Այդ պատճառով ես էականորեն կբարձրացնեմ Հնդկաստանի կողմից ԱՄՆ-ին վճարվող մաքսատուրքը»,- գրել է նա։