Վաշինգտոնը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Կիևին մատակարարելով ամերիկյան զենք, որի համար կվճարեն եվրոպական երկրները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը X-ի իր միկրոբլոգում։
«Մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամերիկյան զենք վաճառելով՝ մենք նախատեսում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ բանակցային սեղանին վերադառնալու, ինչպես նաև երկարաժամկետ հրադադար ապահովելու համար», - գրել է նա։
Ավելի վաղ NBC-ին տված հարցազրույցում Ուիթաքերն ընդգծել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում թույլ տալ, որ Կիևի զենքի պաշարները սպառվեն։
«Մեր եվրոպական դաշնակիցներին զենքի մատակարարումը, որը հետագայում կփոխանցվի Ուկրաինային, հիմնականում ուղղված է այդ զենքի չսպառմանը», - նշել էր նա։