Միջազգային

Սոչիի նավթամբարում խոշոր հրդեհ է բռնկվել

Սոչիի Ադլերի շրջանի նավթամբարում խոշոր հրդեհ է բռնկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։ Այդ մասին հայտնել է Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը։

Նա ասել է, որ ԱԹՍ բեկորներն ընկել են Ավիացիոննայա փողոցի շենքերի վրա։ Նախնական զոհեր չկան։

«Ադլերի շրջանի նավթամբարում վառելիքի բաք է բռնկվել։ Նախնական զոհեր չկան», – ասել է նա։