Հնդկաստանցի պաշտոնյաները հայտարարել են, որ կշարունակեն նավթ գնել Ռուսաստանից՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պատժամիջոցների սպառնալիքին, հաղորդում է New York Times-ը։
Ըստ պարբերականի՝ հնդիկ պաշտոնյաները շաբաթ օրը հայտարարել են, որ կշարունակեն էժան նավթ գնել Ռուսաստանից՝ չնայած նախագահ Թրամփի կողմից պատժամիջոցների սպառնալիքին, ինչը վերջին շրջադարձն է այն հարցում, որը Նյու Դելին կարծում էր, որ լուծվել է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ շաբաթ հայտարարել է, որ իր վերջին մաքսատուրքերի շրջանակներում նա կկիրառի չնշված լրացուցիչ պատիժ Հնդկաստանի նկատմամբ, եթե նա չդադարեցնի ռուսական նավթի ներմուծումը։
Սակայն շաբաթ օրը երկու բարձրաստիճան հնդիկ պաշտոնյաներ New York Times-ին ասել են, որ իրենց քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի եղել։
Նրանցից մեկն ասել է, որ կառավարությունը «նավթային ընկերություններին որևէ հրահանգ չի տվել» Ռուսաստանից ներմուծումը կրճատելու համար։