Ռուսաստանին և Բելառուսին հնարավոր չէ ծնկի բերել. հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Ե՛վ Ռուսաստանը, և՛ Բելառուսն այսօր շատ լուրջ շրջադարձ են կատարել։ Կարծում եմ՝ ժամանակը կանցնի, աշխարհը դեռ կգնահատի մեր արածը։ Դա պարզապես անհնար էր պատկերացնել 2020-ականների սկզբին: Բայց, այնուամենայնիվ, մենք դա արեցինք։ Մենք շրջեցինք իրավիճակը։ Մեր աշխարհում ոչ մեկին չի հաջողվի ծնկի բերել մեզ, մենք վճռական ենք՝ պաշտպանելու մեր շահերը»,- ասել է Բելառուսի առաջնորդը։