Միջազգային

Հնդկաստանի պետական ընկերությունները դադարեցրել են ռուսական նավթի գնումները

Հնդկաստանի պետական նավթավերամշակման գործարանները Թրամփի հայտարարություններից հետո դադարեցրել են ռուսական նավթի գնումը։ Այս մասին գրում է Reuters-ը։

Ռուսական նավթի զեղչերի կրճատման և Մոսկվայի հետ համագործակցող երկրների համար 100% մաքսատուրքեր սահմանելու՝ Թրամփի սպառնալիքների ֆոնին գնումները դադարեցրել են Indian Oil Corp, Hindustan Petroleum, Bharat Petroleum և Mangalore Refinery ընկերությունները:

Փոխարենը գործարանները սկսել են հումք գնել Արևմտյան Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից։ Չնայած այն հանգամանքին, որ խոշորագույն գնորդները շարունակում են մնալ Reliance և Nayara մասնավոր ընկերությունները, Հնդկաստանի պետական ընկերություններին է բաժին հասնում երկրի նավթավերամշակման կարողությունների ավելի քան 60% -ը: