Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատություններին։ Այս մասին Ռուսաստանի նախկին նախագահը գրել է իր տելեգրամյան ալիքում։
«Եթե Ռուսաստանի նախկին նախագահի որոշ խոսքեր այդքան նյարդային արձագանք են առաջացնում հզոր ԱՄՆ նախագահի մոտ, ապա Ռուսաստանը ամեն ինչում ճիշտ է և կշարունակի իր ճանապարհով գնալ։
Հնդկաստանի և Ռուսաստանի «մեռած տնտեսության» և «վտանգավոր տարածք մտնելու» մասին. թող նա հիշի իր սիրելի ֆիլմերը «քայլող մեռյալների» մասին, ինչպես նաև այն մասին, թե որքան վտանգավոր կարող է լինել բնության մեջ գոյություն չունեցող «մեռած ձեռքը»,- գրել է նա։