Միջազգային

Մայքլ Ջեքսոնի գուլպան վաճառվել է 6200 եվրոյով

Մայքլ Ջեքսոնի գուլպան, որը նա կրել էր 1997 թվականին Ֆրանսիայում իր ելույթի ժամանակ, աճուրդում վաճառվել է 6200 եվրոյով, հայտնում է BFMTV-ն։ 

Խոսքը HIStory World Tour-ի մասին է։ Լոտի մեկնարկային գինը 2500 եվրո էր։ Գուլպան գտել է բեմի աշխատողը 1997 թվականի հունիսի 27-ին՝ Նիսում կայացած համերգից հետո։

Ինչպես նշում է հեռուստաալիքը, Ջեքսոնի երկրպագուների համար այս աքսեսուարը հատուկ արժեք ունի, քանի որ այն հստակ տեսանելի էր հանդիսատեսի համար երգչի հայտնի «լուսնային քայլքի» ժամանակ։