Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանի դեմ 25%-ի չափով մաքսատուրքեր է սահմանում, ինչպես նաև «տուգանք»՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար:
Ինչպես նշել է ԱՄՆ նախագահը, խոսքը Հնդկաստանի կողմից ռուսական էներգակիրների և սպառազինության գնումների մասին է: Տուգանքի չափը Թրամփը չի նշել։
«Հնդկաստանը միշտ իր ռազմական սարքավորումների մեծ մասը գնել է Ռուսաստանից և, Չինաստանի հետ, էներգակիրների ամենամեծ գնորդն է Ռուսաստանից, մինչդեռ բոլորը ցանկանում են, որ Ռուսաստանը դադարեցնի սպանություններն Ուկրաինայում։ Հետևաբար, Հնդկաստանը կվճարի 25% մաքսատուրք, գումարած վերը նշվածի համար տուգանք՝ սկսած օգոստոսի 1-ից»,- գրել է նա Truth սոցցանցի իր էջում։