Միջազգային

ՌԴ-ն բողոքի նոտա է հղել Նորվեգիային

Այսօր Նորվեգիայի ժամանակավոր հավատարմատար Ռ.Յոհանսենը կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ և բողոքի նոտա է նրան հանձնվել։ Պատճառը Նորվեգիայից հուլիսին ռուսական «Նորեբո» և «Մուրման Սիֆուդ» ընկերությունների ձկնորսական նավերի նկատմամբ սահմանված անօրինական սահմանափակումներն են. հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Այդ նավերը ձկնորսություն են իրականացրել Նորվեգիայի բացառիկ տնտեսական գոտում՝ համաձայն 1976 թվականի ձկնորսության ոլորտում փոխադարձ հարաբերությունների մասին ռուս-նորվեգական միջկառավարական համաձայնագրի:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Նորվեգիային հայտարարվել է, որ այդ ոչ բարեկամական միջոցները կոպիտ կերպով խախտում են ձկնորսության ոլորտում երկկողմ համաձայնագրերը: Դրանք վնասում են Բարենցի և Նորվեգական ծովերում ձկնային պաշարների համատեղ կառավարման և կարգավորման երկարամյա արդյունավետ համակարգը: