Միջազգային

Գերմանիայում գնացքի վթարի հետևանքով 3 զոհ, ավելի քան 50 վիրավոր կա

Գերմանիայի հարավ-արևմուտքում գնացքի վթարի հետևանքով երեք մարդ զոհվել է, ավելի քան 50-ը՝ վիրավորվել։

Վթարը տեղի է ունեցել կիրակի երեկոյան։ Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներն ավարտվել են։

«Մեր տվյալներով՝ վագոններում այլևս մարդիկ չեն մնացել, և բոլորին ցուցաբերվել է բժշկական օգնություն», - ասել է տեղի փրկարար ծառայության ղեկավար Շարլոտա Ցիլլերը։

Վթարից կարճ ժամանակ առաջ տարածքում փոթորիկ է եղել, և ենթադրություններ կան, որ այն քայքայել է հողաթումբը, ինչի հետևանքով գնացքը դուրս է եկել ռելսերից։

Առայժմ, սակայն, պաշտոնական վարկած չի հաստատվել։ Ըստ նախնական տվյալների՝ գնացքում եղել է մոտ 100 ուղևոր։