Միջազգային

ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շուրջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շուրջ, հայտնում է Reuters-ը։ 

Նշվում է, որ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը կիրակի օրը սակագնային համաձայնագրի են հասել Թրամփի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջև կարճատև հանդիպումից հետո։

Թրամփն ասել է, որ համաձայնագիրը ներառում է 15% սակագին ԱՄՆ ներմուծվող ԵՄ ապրանքների վրա, բացի դա՝ ԵՄ-ն ԱՄՆ-ից էներգակիրներ և ռազմական սարքավորումների զգալի գնումներ կանի։

Նա լրագրողներին ասել է, որ համաձայնագիրը նաև նախատեսում է 600 միլիարդ դոլարի ներդրումներ ԵՄ-ի կողմից ԱՄՆ-ում։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշեց, որ համաձայնագիրը կներառի 15% սակագներ բոլոր ապրանքների համար՝ նշելով, որ դա կօգնի վերականգնել առևտուրը երկու խոշոր առևտրային գործընկերների միջև։