Թուրքիայի մի շարք նահանգներում մի քանի օր է՝ չի հաջողվում մարել անտառային հրդեհները։
Անոմալ շոգերի պատճառով այստեղ մոլեգնում են հրդեհները, մի քանի նահանգներում դրանք մոտենում են բնակելի թաղամասերին։
Մերսին և Քարաբուկ նահանգների ավելի քան 1300 բնակիչներ շտապ տարհանվել են, հրդեհների հետևանքով առնվազն 10 հրշեջ է զոհվել։
Անթալիայի նահանգի արևելքում բռնկված անտառային հրդեհը ուժեղ քամու պատճառով ընդգրկել է հարևան Մերսին նահանգի մի քանի շրջաններ։
«Զգուշացման նպատակով Մերսին նահանգի Քարաաղա գյուղի 125 և Լալե գյուղի 139 բնակիչներ, ինչպես նաև 260 մանր եղջերավոր անասուններ տարհանվել են», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հրշեջները շարունակում են մարել երկրի հյուսիսում գտնվող Քարաբուկ նահանգի Չավուշլար գյուղի մոտակայքում բռնկված անտառային հրդեհը։
«613 տների ավելի քան հազար բնակիչ տարհանվել է», - հաղորդում են տեղի լրատվամիջոցները։ Նշվում է, որ Ալանիա նահանգի Սոգութ սարահարթում բռնկված հրդեհի հետևանքով 40 հեկտար անտառ է ոչնչացվել։ Բացի այդ, Թուրքիայի արևելյան մի շարք քաղաքներում ջերմաստիճանը մոտեցել է 50 աստիճանի։