Միջազգային

Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել Կամբոջայի և Թաիլանդի ներկայացուցիչների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել Կամբոջայի և Թաիլանդի ներկայացուցիչների հետ՝ խոսելով հակամարտության դադարեցման շուրջ։ 

«Խոսեցի Կամբոջայի վարչապետի հետ Թաիլանդի հետ պատերազմի ավարտից։ Ներկայումս առևտրային բանակցություններ ենք վարում երկու երկրների հետ, բայց չենք ուզում որևէ գործարք կնքել, քանի դեռ նրանք կռվում են։ Եվ ես նրանց ասել եմ դա։ Փորձում եմ պարզեցնել բարդ իրավիճակը։ Այս պատերազմում շատ մարդիկ են զոհվում, բայց դա ինձ շատ է հիշեցնում Պակիստանի և Հնդկաստանի միջև հակամարտությունը, որը հաջողությամբ լուծվեց։

Խոսեցի նաև Թաիլանդի վարչապետի պաշտոնակատարի հետ, և դա շատ լավ զրույց էր։ Թաիլանդը, ինչպես Կամբոջան, ցանկանում է անհապաղ հրադադար և խաղաղություն։ Հիմա ես այս ուղերձը փոխանցելու եմ Կամբոջայի վարչապետին։ Երկու կողմերի հետ բանակցություններից հետո հրադադարը, խաղաղությունը և բարգավաճումը բնական են թվում։ Շուտով կտեսնենք»,- գրել է նա։