Միջազգային

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումն արդիական չէ․ Հաջիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումն արդիական չէ։ Այդ մասին գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա նշել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։

«Երբեմն երկրները թղթի վրա խաղաղության համաձայնագիր են ստորագրում, բայց իրական խաղաղություն չկա: Հարավային Կովկասում իրական խաղաղություն է: Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումը մեր օրակարգում չկա։ Մնացել են որոշ վիճելի հարցեր՝ սա լիովին նորմալ է: Ահա թե ինչի համար են դիվանագիտությունը և երկխոսությունը», հայտարարել է նա: