Միջազգային

Ստամբուլում հանդիպում են եվրոպական եռյակի և Իրանի ներկայացուցիչները

Իրանն ու եվրոպական երկրները կրկին հավաքվում են Ստամբուլում՝ քննարկելու միջուկային ծրագիրը։ ️Իրանի և եվրոպական երկրների՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի պատվիրակությունները երկրորդ անգամ հանդիպում են Ստամբուլում Իրանի գլխավոր հյուպատոսությունում:

Բանակցություններում Իրանը ներկայացնում են արտաքին գործերի նախարարի տեղակալներ Մաջիդ Թախտ-Ռավանչին և Քազեմ Ղարիբաբադին:

Թեհրանը համաձայնել է բանակցությունների նոր փուլին՝ 2015 թվականին ստորագրված համաձայնագրի Եվրոպական կողմերի խնդրանքով:

Е3 խումբը (Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) արդեն իսկ փոխարտգործնախարարների մակարդակով Ստամբուլում հանդիպում է անցկացրել մայիսի 16-ին: